ԱՄՆ Միչիգան նահանգում տորնադոյի պատճառով կան զոհ ու տուժածներ
ԱՄՆ Միչիգան նահանգի Գեյլորդ քաղաքում տորնադոյի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNN-ը:
Միչիգան նահանգի ոստիկանությունը հայտնել է քաղաքին հասցված զգալի վնասների մասին: Երթևեկությունը դադարել է ճանապարհներին ընկած ծառերի հետևանքով: Վնասվել են էլեկտրահաղորդալարեր, բնակելի տներ ու կոմերցիոն շինություններ:
Կարծիքներ