15 հազար զոհ՝ 5760 րոպե ֆուտբոլի համար․ Բավարիայի երկրպագուների պաստառը Կատար 2022-ի վերաբերյալ
Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել է «Հերտային»։ Մյունխենյան ակումբի երկրպագուները պաստառ են բացել՝ դատապարտելով ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու որոշումը, փոխանցում է «Արմսպորտը»։
Երկրպագուները մատնանշել են այն փաստը, որ այն պահից, երբ Կատարը ստացել է 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, երկրում մահացել է առնվազն 15,000 աշխատող, որոնք շինություններ էին կառուցում մրցաշարի համար։
«15 հազար զոհ՝ 5760 րոպե ֆուտբոլի համար։ Ամաչե՛ք»,- գրված է պաստառի վրա։
5760 րոպեն ԱԱ 2022-ի բոլոր 64 հանդիպումների ընդհանուր տևողությունն է։
Կարծիքներ