ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Ասկերանի շրջանում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը

ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Ասկերանի շրջանում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 14֊ին` ժամը 19:05֊ից ժամը 19։25֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ 

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում