Թուրքիան պիտի հարգի ժողովրդավարական արժեքները. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ և Թուրքիային կոչ է արել հարգել ժողովրդավարական արժեքները։
«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու, Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես ընտրված պաշտոնյաների իրավունքները»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։
Կարծիքներ