Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Պետդեպարտամենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է ուկրաինական հակամարտության վերջնական կարգավորման հարցում:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Պայմանավորվեցինք անհապաղ դադարեցնել գրոհները էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ՝ գիտակցելով, որ պետք է աշխատենք արագ՝ հասնելու ամբողջական զինադադարի և վերջ տալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին»,- ասել է Թրամփը:
Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն էլ կարծում է, Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ:
Տարբեր աղյուրներ նշում են, որ Թրամփը և Զելենսկին պայմանավորվել են, որ ամերիկյան և ուկրաինական փորձագիտական խմբերն առաջիկա օրերին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Ուկրաինայի հետ օգտակար հանածոների գործարքը մնում է ծրագրերում, սակայն այժմ ԱՄՆ-ն կենտրոնացած է հակամարտության կարգավորման վրա։
Կարծիքներ