Զելենսկի. Լեհաստանը Ուկրաինային կմատակարարի 200 զրահափոխադրիչ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել է, որ Լեհաստանի հետ պայմանավորվել է 200 «Ռոսոմակ» զրահափոխադրիչներ մատակարարել։
«Հետևակի մարտական մեքենաների վերաբերյալ նոր համաձայնագրեր կան՝ հարյուրից ավելի մեքենա: Զրահափոխադրիչների վերաբերյալ՝ «Ռոսոմակ»՝ 200 մեքենա: Հիմա հարյուրը, իսկ հետո հարյուրը», - ասել է Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ, որի տեքստը հրապարակել է պետության ղեկավարի կայքը։
Կարծիքներ