Անգլիացին որոշել է վաճառել հոր նվիրած Macallan վիսկիները, որպեսզի տուն գնի
Անգլիացին որոշել է վաճառել հոր նվիրած Macallan վիսկիները, որպեսզի տուն գնի: Ինչպես հայտնում է BBC-ն, Մեթյու Ռոբսոնը յուրաքանչյուր ծննդյան օրվա առթիվ հորից, որպես նվեր, ստացել է մեկ շիշ վիսկի: 28 տարվա ընթացքում նրա հայրը վիսկիի վրա ծախսել է ավելի քան 6000 դոլար: Այսօր Ռոբսոնն ունի 53 000 դոլար արժողությամբ հավաքածու, որը նա նախատեսում է վաճառել՝ իր տան կանխավճարը կատարելու համար:
Վերջին 5-10 տարիների ընթացքում Macallan-ի արժեքն աճել է, ինչը Ռոբսոնի հավաքածուն զգալիորեն ավելի արժեքավոր է դարձրել: Նա աշխատում է վիսկիի վաճառքով զբաղվող գործակալի հետ՝ այն վաճառելու համար, եւ ասում է, որ Նյու Յորքից ու Ասիայից գնորդներն արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:
Կարծիքներ