ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության ժամանակ բուժօգնության ընթացակարգը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը և Կարեն Սարուխանյանը:
Օրինագծով առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը: Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն, կախված բժշկագիտության զարգացման միտումներից:
Պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշեց, որ ցանկացած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին, և այդտեղ առանցքային դեր ունի առողջապահական համակարգը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 98 «կողմ» ձայնով:
Կարծիքներ