Պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ Վրաստանում

Պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ Վրաստանում

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով ձերբակալել են 4-րդ բժշկական կենտրոնի տնօրենին և նույն կենտրոնի բժշկին։ Հաղորդում է aliq.ge-ն։

Ըստ հետաքննության՝ վերոնշյալ անձինք գումարի դիմաց պատրաստել են «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ և ապօրինի գրանցել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ այս դեպքը միանգամյա բնույթ չի կրել, և  տարբեր ժամանակաշրջանում չպատվաստված քաղաքացիների տվյալները գրանցել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ մասով՝ առևտրային կաշառք և 362 հոդվածի 1-ին մասով՝ կեղծ փաստաթղթի պատրաստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում