«ԳազԱրտ»-ն այսօր աշխատանքով է ապահովում շուրջ 85 քաղաքացու, իակ առաջիկայում ևս մեկ արտադրամաս կշահագործվի
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը գրում է.
Մեկնարկում եմ ճանաչողական այցերը արտադրական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և մարզի գործարարներին աջակցելու հնարավորությունները քննարկելու նպատակով:
Այսօր եղա Վանաձորում գործող «ԳազԱրտ» արտադրամասում, ծանոթացա արտադրամասի գործունեությանը, աշխատանքի կազմակերպմանը:
«ԳազԱրտ»-ն այսօր աշխատանքով է ապահովում շուրջ 85 քաղաքացու, իակ առաջիկայում ևս մեկ արտադրամաս կշահագործվի՝ այս անգամ արդեն աշխատանքով ապահովելով մինչև 150 քաղաքացու:
Կարծիքներ