ՈւԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու տարբերակը
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը քննարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու տարբերակը:
The Telegraph-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ն ցանկանում է 2024/2025թթ. մրցաշրջանից Չեմպիոնների լիգայի մասնակիցների թիվը 32-ից հասցնել 36-ի: Կա նոր ձևաչափի 2 տարբերակ: Առաջինի համաձայն՝ 36 մասնակիցները կբաժանվեն 6 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ:
Երկրորդ տարբերակով յուրաքանչյուր թիմ պետք է անցկացնի 10 հանդիպում տարբեր մրցակիցների հետ: Դա հնարավորություն կտա ավելի շատ կենտրոնական խաղեր անցկացնել, ինչը կմեծացնի Չեմպիոնների լիգայի նկատմամբ հետաքրքրությունը: Առաջնային է համարվում հենց երկրորդ տարբերակը:
Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021 թվականին:
Կարծիքներ