Ֆրանսիայի աջակցությունը կարևոր է Արցախի Հանրապետության ազատության համար. François Pupponi Député
Շնորհակալություն Hulé Kechichian-ին այս հուզիչ ֆիլմի համար, իսկական խաղաղության ուղերձ է:
Խաղաղություն, որին արժանի են Արցախը, Հայաստանը և ամբողջ Կովկասը: Այստեղ 150 հազար արցախցիների գոյատևման հարցն է: Լիարժեք և կատարյալ աշհարհում, պետք է ընդհունել իրականությունը և ճանաչել Արցախի անկախությունը:
Տասնամյակներ շարունակ Արցախն ապրել է իր հարևան Ադրբեջանի սպառնալիքի տակ, որից այժմ ուզում է ազատվել, բայց Ադրբեջանը պարբերաբար հարձակվում է նրա վրա՝ նախագահ Էրդողանի ծայրահեղ աջակցությամբ: 1994թ.-ի զինադադարը սառեցրեց դիրքերը՝ չհասնելով կայուն խաղաղության:
Քանի որ այսօր Ադրբեջանի հարձակումը սրվում է, խաղաղությունն ու վերջնական պայմանագիրն անհրաժեշտ են ավելի քան երբևէ: Սա պետք է լինի միջազգային հանրության նպատակը: Ֆրանսիայի աջակցությունը կարևոր է և այն անփոխարինելի պայման է Արցախի Հանրապետության ազատության համար:
Կարծիքներ