Ստրասբուրգը 2024 թվականին կընդունի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը
Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Ստրասբուրգը հայտարարել Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կարգավիճակը քաղաքը պաշտոնապես կընդունի 2024 թվականին: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խռովալից ժամանակներում շատերը դիմում են գրքերին որպես ապաստան եւ երազանքների աղբյուր: Իրոք, գրքերն ունեն ինչպես զվարճացնելու, այնպեսլ Էլ սովորեցնելու բացառիկ ունակություն: Հենց այդ պատճառով Էլ մենք պետք Է ապահովենք յորաքանչոուրի՝ գիտելիքներ ստանալու եւ խորհրդածելու հնարավորությունները գրքերի եւ ընթերցանության միջոցով,- հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:- Ուստի ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: 2022 թվականին Գվադալախարայից եւ 2023 թվականին Աքրայից հետո ես ուրախ եմ հայտարարելու Ստրասբուրգը 2024 թվականի Գրի համաշխարհային մայրաքաղաք նշանակելու մասին»:
Որոշոմն ընդունվել Է կազմակերպության կոնսուլտատիվ կոմիտեի կողմից այն առանչությամբ, որ Ստրասբուրգի իշխանությունները «մեծ ուշադրություն են նվիրում գրքերին սոցիալական լարվածության եւ կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար»:
«Ստրասբուրգը նաեւ բարձր գնահատական Է ստացել իր գրական ժառանգության եւ իր կազմակերպած միջոցառումների համար, որոնք նվիրված են գեղարվեստական դիսցիպլիններին՝ երաժշտությունից մինչեւ թատրոն եւ պատկերազարդում: Քաղաքն ունի ընդգրկուն միջոցառումների կազմակերպման զգալի փորձ՝ կողմնորոշված դեպի արտաքին աշխարհը»,- ասված Է պաշտոնական հաղորդագության մեջ:
2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հրատարակիչների միջազգային միության, Գրադրանային ասոցիացիաների եւ հիմնակությունների միջազգային ֆեդերացիայի եւ Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ ամեն տարի ընտրում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ տիտղոսը շնորհվում գրքի եւ ընթերցանության հետ կապված լավագույն հասարակական ծրագրերի համար: Առաջինն այդ պատվավոր կոչմանն արժանացել Է Մադրիդը: Հետագա տարիներին «գրքի մայրաքաղաքներ» են դարձել Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անտվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան, Բուենոս Այրեսը, Երեւանը, Բանգկոկը, Պորտ Հարկորտը, Ինչհոնը, Վրոցլավը, Կոնակրին, Աթենքը, Շարջան, Քուալա Լումպուրը եւ Թբիլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ