Հայիթիում առևանգել են ամերիկացի բլոգերին և փրկագին են պահանջում
Ամերիկացի վիդեոբլոգեր և լրագրող Էդիսոն Պիեռ Մալուֆը, ով հայտնի է YourFellowArab կեղծանունով, առևանգվել է Հաիթիում։ Հանցագործները նրա համար մեծ փրկագին են պահանջում, հայտնում է Dexerto պորտալը։
Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի հանցավոր խմբի ներկայացուցչի հետ հարցազրույցից հետո։ Բլոգերին և նրա գործընկերոջն առևանգել են հարցազրույցից վերադառնալիս։ Նրանց ազատ արձակելու համար պահանջվել է 600 հազար դոլար փրկագին։
Սոցցանցերում իր վերջին գրառման մեջ բլոգերը գրել է. «Գնում եմ ևս մեկ ճանապարհորդության։ Եթե ես չլինեմ, շնորհակալ կլինեմ իմ հրապարակածը դիտելու համար: Եթե ողջ մնամ, փառք Աստծո»:
Առևանգվածի ընտանիքն աջակցության համար դիմել է ԱՄՆ կառավարությանը, սակայն մինչ այժմ իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան։
YourFellowArab-ը հայտնի է իր տեսանյութերով, որոնցում նա ուսումնասիրում է բարդ սոցիալական պայմաններն աշխարհի տարբեր մասերում՝ ներառյալ աղքատ թաղամասերը և հանցավոր վայրերը, և նրա YouTube ալիքն ունի ավելի քան 1,4 միլիոն բաժանորդ:
Կարծիքներ