Հայաստանում սպասվում են տեղումներ, կտաքանա 5-7 աստիճանով
Հայաստանում փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 19-23-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևանում փետրվարի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:
Կարծիքներ