ԱՄՆ-ն Ռուսաստանին ուլտիմատում է ներկայացրել
Եթե Ռուսաստանը չընդունի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, ապա Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո «մուտքի վճարը» կբարձրանա: «Կոմերսանտին» տված հարցազրույցում նման վերջնագիր է ներկայացրել սպառազինությունների վերահսկման գծով Թրամփի հատուկ դեսպանորդ Մարշալ Բիլինգսլին։
«Կարծում եմ, որ եթե այդ պահի դրությամբ մենք առաջ չգնանք, ապա մենք կունենանք մի շարք նոր պայմաններ, որոնց վրա մենք ստիպված կլինենք պնդել։ Բայց առայժմ առաջարկն ուժի մեջ է մնում այն տեսքով, որով մենք այն արել ենք», — հավելել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն վաղը կարող էր կնքել նշված համաձայնագիրը։
Ընդ որում, Բիլինգսլին հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի վախեցնում, որ Ռուսաստանը հնարավոր է հրաժարվի երկարաձգել ՌՀՍԿ պայմանագրի գործողությունը: «Մենք պատրաստվում ենք արդիականացնել մեր միջուկային ուժերը։ Ռուսաստանը հիմնականում ավարտել է իր միջուկային զինանոցի արդիականացումը։ Մենք մեր սեփականը նոր ենք սկսում: Եվ մենք չափազանց ուրախ կլինենք շարունակել այն առանց սահմանափակումների, որոնք նախատեսված են», — բացատրել է Թրամփի հատուկ դեսպանորդը։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականին Ռուսաստանի եւ ԱՄՆ — ի այն ժամանակվա նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի կողմից: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականին, դրա ժամկետը սպառվում է 2021 թվականի փետրվարին:
Կարծիքներ