Չինաստանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնա Չինաստանի հետ լարվածությունից

Չինաստանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնա Չինաստանի հետ լարվածությունից

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է զերծ մնա Չինաստանի հետ լարվածության աճից և հրաժարվի թայվանցի անջատողականներին աջակցությունից, քանի որ դա բացասաբար կանդրադառնա միջազգային իրավիճակի և գլոբալ զարգացման վրա։

«Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կլինի իր խոսքին և չի սկսի նոր սառը պատերազմ, չի ձգտի առճակատման և հակասությունների, կհրաժարվի աջակցել Թայվանի այսպես կոչված անկախության գաղափարին։ Ամբողջ աշխարհի ապագան կախված է նրանից, թե արդյոք Պեկինը և Վաշինգտոնը կկարողանան լուծել երկկողմ հարաբերությունները», - ընդգծել է նա՝ ելույթ ունենալով ՈւԿ-ների գլոբալ գագաթնաժողովում։

Ինչպես պարզաբանել է չին նախարարը, գլոբալիզացիայի համատեքստում անհրաժեշտ է ժամանակին համընթաց գործել, մասնավորապես, հրաժարվել պրոտեկցիոնիստական ​​միջոցներից, քանի որ դրանք հակասում են ընդհանուր միտումին և վնասում են միջազգային հարաբերություններին։

«Հակամարտությունը օգուտ չի բերի ո՛չ ՉԺՀ-ին, ո՛չ ԱՄՆ-ին, և ավելին, անտանելի դժվարություններ կստեղծի մնացած բոլոր երկրների համար»,- եզրափակել է նախարարը։

Վան Ին հիշեցրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ավելի վաղ լուրջ նախազգուշացում է տվել ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանը Թայվանի գործերին արտաքին միջամտության անընդունելիության մասին, քանի որ Պեկինը նման գործողությունները դիտարկում է որպես Չինաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում