Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, լրագրողներին Թուրքիայի ղեկավարի գրասենյակում հայտնել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև ռուսական հատուկ ռազմական գործողությանն ու հացահատիկի համաձայնագրի շրջանակներում աշխատանքին առնչվող հարցեր։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում, որն առաջարկվում է ստեղծել, կարող են նոր նախաձեռնություններ ի հայտ գալ»,- նշել են գրասենյակից։ Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։
Կարծիքներ