Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ»,- ասվում է հաղորդագրության մեջ;
Կարծիքներ