Տոտենհեմում հրաժարվել են Նագելսմանին գլխավոր մարզիչ նշանակելու մտքից
Լոնդոնի «Տոտենհեմում» դադարել են հետաքրքրվել 35-ամյա Յուլիան Նագելսմանի թեկնածությամբ՝ որպես թիմի գլխավոր մարզչի հավակնորդ։ Ակումբի ներկայացուցիչները պնդում են, որ գերմանացի մասնագետի հետ բանակցություններ չեն եղել և նախատեսված չեն, հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Evening Standard-ին։
Նագելսմանը մարտի 24-ին հեռացվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ երկու օր անց «Տոտենհեմը» երկկողմ համաձայնությամբ խզել է գործող պայմանագիրը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն անգլիական թիմը կգլխավորի Ռայան Մեյսոնը, սակայն ակումբն արդեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում. Նագելսմանը հիմնական թեկնածուների թվում էր։
Հաղորդվում է, որ լոնդոնցիները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Լուիս Էնրիկեի, Ռուբեն Ամորիմի (Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ), Արնե Սլոթի («Ֆեյենորդ») և Խաբի Ալոնսոյի (Լևերկուզենի «Բայեր») նկատմամբ։
Կարծիքներ