Նորավան գյուղում անասնակեր է այրվել

Ապրիլի 12-ին, ժամը 14:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31, մարվել՝ 20:58-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:
Կարծիքներ