Զելենսկին կոչ է արել ԱՄՆ քաղաքապետերին խզել հարաբերությունները Ռուսաստանի քույր քաղաքների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ քաղաքապետերին կոչ է արել խզել հարաբերությունները ռուսական քույր քաղաքների հետ։ Ինչպես գրում է The New York Times-ը , այս հայտարարությունն արվել է ուրբաթ օրը Զելենսկու տեսաուղերձում ԱՄՆ քաղաքապետերի համաժողովի ժամանակ։
«Ի՞նչ են տալիս ձեզ այդ կապերը, երեւի ոչինչ,- ասաց նախագահը,- բայց թույլ են տալիս Ռուսաստանին ասել, որ ինքը մեկուսացված չէ»:
Ըստ The New York Times-ի՝ Պորտլենդի պաշտոնյաները, որը Արխանգելսկի քույր քաղաքն է, արձագանքել են մեկնաբանության խնդրանքին՝ վկայակոչելով միջազգային քույր քաղաքների ծրագրի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ քույր քաղաքների հարաբերությունների կասեցումը կամ դադարեցումը Ռուսաստանի գործընկեր քաղաքի հետ չպետք է լինի քաղաքների պատասխանն Ուկրաինայում հատուկ գործողության:
Կարծիքներ