Բայդենն ու Մելոնին մարտի 1-ին Վաշինգտոնում կքննարկեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 1-ին Սպիտակ տանը կընդունի Իտալիայի վարչապետ Մելոնիին, նրանք կքննարկեն Կիևին աջակցության հետ կապված հարցեր։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն՝ Բայդենն ու Մելոնին «կքննարկեն գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ընդհանուր մոտեցումները, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը»։ Նրանք նաև կխոսեն «Մերձավոր Արևելքում տարածաշրջանային էսկալացիայի կանխման, Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության առաքման, Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի և Չինաստանի հետ կապված անդրատլանտյան սերտ համակարգման մասին»:
Կարծիքներ