Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր (տեսանյութ)
Քանի որ մարտի 4-ին ԱԺ-ն չէր ընտրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, այսօր ԱԺ-ն նորից ընտրում էր: Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքում քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր: Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը:
Կարծիքներ