Արմեն Փամբուխչյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է մանդատը վայր դնի եւ աշխատանքի անցնի գործադիրում։
Այսօր Ազգային ժողովում Freenews-ի հարցին ի պատասխան, Փամբուխչյանն ասաց, որ նման քննարկումներ առհասարակ կան, բայց դեռ ոչինչ որոշված չէ։ Հարցին՝ քննարկվում է Ձեր՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու հա՞րցը, Փամբուխչյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, ավելին այս պահին չեմ կարող ասել։ Ինչպես նշեցի՝ տարբեր քննարկումներ կան, ոչինչ դեռ հստակ չէ»։
Կարծիքներ