Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտոցիկլով վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտոցիկլով վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ

Մարտի 2-ին մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում «BMW» մակնիշի մոտոցիկլը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96․8 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և ուղևորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացներ 40-ամյա Արտյոմ Յարցևն ու 34-ամյա Յուլիա Յարցևան են, ովքեր ամուսնիններ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում