Ալաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու

Ալաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու

Օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, Ալաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ:

«Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում