Չարլզ Երրորդը խոստացել է հետևել Եղիսաբեթ Երկրորդի օրինակին

Չարլզ Երրորդը խոստացել է հետևել Եղիսաբեթ Երկրորդի օրինակին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ թագուհու՝ խոստանալով հետևել նրա օրինակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խորապես գիտակցում եմ ինքնիշխանի այս մեծ ժառանգությունը և պարտականություններն ու կարևոր պատասխանատվությունը, որոնք այժմ անցել են ինձ:

Այս պատասխանատվությունը ստանձնելով, ես կձգտեմ հետևել Եղիսաբեթ Երկրորդի այս ոգեշնչող օրինակին, որը փոխանցվել է ինձ ՝ աջակցել սահմանադրական կառավարությանը և հասնել խաղաղության, ներդաշնակության և բարգավաճման թագավորության ժողովուրդների և ողջ աշխարհի տարածքների համար»,- ասել է Չարլզ Երրորդը:

Թագավորը հայտարարել է, որ Եղիսաբեթ Երկրորդը իր երկրի նկատմամբ հավերժական սիրո և  անձնուրաց ծառայության օրինակ է եղել:

Դրանից հետո Չարլզ Երրորդը ավանդական երդում է տվել Շոտլանդիայի Եկեղեցին պահպանելու և պաշտպանելու համար ու ստորագրել է երդման փաստաթղթի երկու օրինակ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում