Մեքսիկայում գազատար Է պայթել
Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել Է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել Է ժամանակավոր ապաստարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Համակարգված աշխատանքի շրջանակներում, որը մենք անցկացնում ենք Ամոսոկում պայթյունի շրջանում, մունիցիպալ իշխանությունների հետ համատեղ ժամանակավոր ապաստարան Է բացվել բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կոչ ենք անում՝ ձեզ հեռու պահել միջադեպի վայրից»,-ասվում Է Twitter-ում զետեղված փրկարարների բլոգում:
Վթարի վերացմանը մասնակցում են ոստիկանությունը, հրշեջները, Ազգային գվարդիան եւ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ Pemex-ի մասնագետները: Արտահոսի վայրը արգելափակված Է 500 մետր շառավղով, զոհվածների կամ վիրավորների մասին չի հաղորդվում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Pemex նավթագազային ընկերության աշխատակիցները գտնվում Էին անօրինական ներփորվածքի վայրում եւ զբաղվում Էին խողովակների հերմետիկացմամբ: Գազատարը վնասել են Էքսկավատորի անհաջող մանիպուլյացիաներով, սակայն անձնակազմը կարողացել Է փախչել նախքան պայթյունը եւ գոչյունով նախազգուշացրել շրջակա տների բնակիչներին: Վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ