Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ անդրադառնալով նախարարի հրաժարականի մասին լուրերին:
«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։
Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,-ասված է գրառման մեջ։
Կարծիքներ