Սերջիո Մատարելլան երկրորդ ժամկետով վերընտրվել է Իտալիայի նախագահ

Սերջիո Մատարելլան երկրորդ ժամկետով վերընտրվել է Իտալիայի նախագահ

Սերջիո Մատարելլան հանրապետության խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում քվեարկության ութերորդ փուլում վերընտրվել է Իտալիայի նախագահ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ արդյունքները շաբաթ երեկոյան հայտարարել է ստորին պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն՝ ամփոփելով քվեաթերթիկների հաշվարկը, որը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ 

Նախագահ ընտրվելու համար բավական էր ստանալ բացարձակ մեծամասնություն (50%-ից ավելի), այսինքն՝ 505 ձայն։ Մատարելլայի օգտին, որն ավարտում է իր առաջին յոթամյա մանդատը, քվեարկել է 759 մասնակից խորհրդարանականներից և տարածաշրջանների ներկայացուցիչներից։

Սերջիո Մատարելլան ակտիվ քաղաքական կարիերա սկսել է 1980-ական թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցության շարքերում: Իրավագիտության շրջանավարտը քաղաքականություն է սկսել այն բանից հետո, երբ 1980 թվականին մաֆիայի հրամանով սպանվել է իր եղբայր Պիերսանտի Մատարելլան, որը Սիցիլիայի նահանգապետն էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում