Էրիկ Խաչատրյանը՝ Ռուստամ Ավագյանի հետ հանդիպման մասին
Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերում ողողված նյութերը։ Ինչպես գիտեք, ես գրեթե 1 տարի է սոցցանցերի հասանելիություն չեմ ունեցել, բնականաբար չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ՝ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրական նախաձեռնում են ինձ հետ հանդիպումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս: Այս հանդիպումն ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ և դրսից հովանավորողի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»։
Կարծիքներ