ՌԴ-ում սկսել են ջրից դուրս բերել ավիաաղետի զոհերի մարմինները
Կամչատկայում ԱՆ-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները սկսել են դուրս բերել ջրից: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նրանց թիվը ճշտվում է և անընդհատ փոփոխության ենթարկվում:
Լրատվամիջոցը նաև նշում է, որ ինքնաթիռը վթարային ազդանշաններ չի տվել:
Երեկ՝ հունիսի 6-ին, Պետրոպավլովսկ-Կամչատսկիից դեպի Պալանա թռչող ինքնաթիռը կործանվել էր վայրէջքից առաջ: Օդանավում գտնվել է 28 մարդ, այդ թվում անձնակազմի 6 անդամ։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը մահացել են:
Կամչատկայում ավիաաղետի կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել:
Քննությունը ինքնաթիռի կործանման մի քանի տարբերակ է դիտարկում՝ վատ եղանակային պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուի սխալ: Հարուցվել է քրեական գործ:
Место крушения Ан-26 на Камчатке у поселка Палан. Все пассажиры и члены экипажа погибли.
— Новая Газета (@novaya_gazeta) July 6, 2021
«Новая» собрала главное, что известно о катастрофе:https://t.co/AMV372Ag94 pic.twitter.com/5qBq5XAKLo
Կարծիքներ