Հունաստանն ուժեղացնում է կարանտինը

Հունաստանն ուժեղացնում է կարանտինը

Հունաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսային համաճարակի ֆոնին նոր սահմանափակումներ մտցնելու մասին, որոնց նպատակը երիտասարդների շրջանում վարակման դեպքերի նվազեցումն է: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ թերթի` նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 8-ից:

«Հուլիսի 8-ից ռեստորանները, բարերը, ակումբները և ժամանցի վայրերը կաշխատեն միայն նստած հաճախորդների հետ և տարածքի կարողությունների` օրենքով սահմանված կանոններին համապատասխան», – ասել է Քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը:

Նա բացատրել է, որ իշխանությունները կրկին գնացին նման քայլի, քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեջ կան մեծ թվով երիտասարդներ և մարդիկ, ովքեր ակտիվ ներկայություն ունեն ժամանցային միջոցառումներում:

Վերջին տվյալների համաձայն ՝ 10,3 միլիոն բնակչությամբ Հունաստանում արձանագրվել է COVID-19-ի 429 հազար դեպք։ 407 հազար մարդ ապաքինվել է, իսկ 12,7 հազարը՝ մահացել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում