Ավելի քան 400 մարդ ձերբակալվել է Բրազիլիայում ջարդերին մասնակցելու համար

Ավելի քան 400 մարդ ձերբակալվել է Բրազիլիայում ջարդերին մասնակցելու համար

Կիրակի օրը Բրազիլիայում անկարգություններին մասնակցելու համար ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել, հայտնել է դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոչան։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ կալանավորվել է ավելի քան 400 մարդ, ովքեր կվճարեն կատարված հանցագործությունների համար: Մենք շարունակում ենք աշխատանքը՝ բացահայտելու այս ահաբեկչական գործողությունների մյուս բոլոր մասնակիցներին, որոնք տեղի ունեցան Դաշնային շրջանում այսօր [հունվարի 8-ին] կեսօրից հետո»: նա գրել է Twitter-ում՝ խոստանալով վերականգնել հասարակական կարգը։

Նահանգապետն ավելի վաղ տեսաուղերձ էր հրապարակել, որում ներողություն էր խնդրում նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայից, ինչպես նաև երկրի օրենսդիր և դատական ​​իշխանությունների ղեկավարներից՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցների կողմից իրականացված ջարդերի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում