«Կամազ» բեռնատար ավտոմեքենան բախվել է ավտոմատ ուղեփակոցին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ քաղաքում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ» բեռնատար ավտոմեքենան բախվել է ավտոմատ ուղեփակոցին:
Բեռնատարի վարորդը, Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները, մեքենայով դուրս է եկել գծանցում և բախվել ավտոմատ փակվող ուղեփակոցին: Դեպքի վայր ժամանած իրավապահները հաստատեցին Կամազի վարորդի մեղքը: Ճշտվում է վնասի չափը, որը կգանձվի է միջադեպում մեղավոր անձից:
ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հորդորում է զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն հետևել գծանցումներում հերթապահների, ճանապարհային նշանների և ազդանշանային համակարգերի ցուցումներին:
Կարծիքներ