Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 7,1 միլիոնը
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 66,7 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 7,1 միլիոնը: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել 7,76 միլիոն մարդու մոտ: Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 994 հազար թեստերի արդյունքներով բուժաշխատողները հայտնաբերել են 71 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 6,1 միլիոնը: Հիվանդանոցներում բուժում Է ստանում 861 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը նվազել Է ավելի քան 5,6 հազարով: Մահացածների թիվը գերազանցել Է 109 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 816 մարդ:
Կարծիքներ