Էրդողանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 28 հազար պաղեստինցի, շուրջ 70 հազար մարդ վիրավորվել է։
Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Կահիրեում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ առաջնահերթություն է Գազայի հատվածում հրադադարի հասնելը և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը:
«Մինչ օրս մեր երկիրը Գազա է ուղարկել ավելի քան 34 հազար տոննա օգնություն»,-ասել է նա։
Էրդողանը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու համար։
Կարծիքներ