Արգենտինան Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողովին ակնկալում է առնվազն 15 պետությունների ղեկավարների մասնակցություն

Արգենտինան Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողովին ակնկալում է առնվազն 15 պետությունների ղեկավարների մասնակցություն

Հունվարի 24-ին Բուենոս Այրեսում կայանալիք Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների Համայնքի (CELAC) գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել են 15 նախագահներ և վարչապետներ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Արգենտինայի նախագահի վարչակազմի մամուլի քարտուղար Գաբրիելա Սերուտին։

«Մինչ օրս հաստատվել են 15 նախագահներ և վարչապետներ: Բացի այդ, այն երկրները, որոնց նախագահները չեն կարողանա գալ, կուղարկեն բարձրաստիճան ներկայացուցիչներ»,- ասել է նա El Destape ռադիոկայանի եթերում :

Սերուտին չի հստակեցրել, թե կոնկրետ ով է հաստատել մասնակցությունը, սակայն ասել է, որ գագաթնաժողովի հաջորդ օրը՝ հունվարի 25-ին, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Բուենոս Այրեսում հանդիպումներ կունենա Կուբայի գործընկեր Միգել Դիաս-Կանելի և Հայիթիի վարչապետ Արիել Անրիի հետ։ «Կլինեն երկկողմանի հանդիպումներ այլ նախագահների հետ, ովքեր ներկայումս համակարգում են իրենց ծրագիրը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում