Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է իննի
Իննը մարդ Է զոհվել Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից: Օգոստոսի 12-ին հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Օգոստոսի 12-ին ավելի վաղ հաղորդվել Էր հինգ զոհվածների եւ 13 տուժածների մասին:
«Ինը մարդ Է զոհվել Կաստամոնուում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով, մեկն անհայտ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել Է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց Էլեկտրականության:
Կամուրջների քանդվելու եւ ճանապարհային պաստառների վնասվելու պատճառով արգելափակվել Է երթեւեկությունը տարերային աղետի շրջանի մի շարք ավտոճանապարհներին, այդ թվում՝ Բարթին-Ղարաբյուք ճանապարհին: Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ