Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1100 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ 2 հա, 200 քմ,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2 հա, Տեղ գյուղում՝ 1 հա,
Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ 5 հա։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Կարծիքներ