Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվն անցել է 2 միլիոնը. РИА Новости
Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է 45 հազարով և գերազանցել 2 միլիոնը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ երկրում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակումների 2 012 151 դեպք, որոնցից 45 403-ը՝ վերջին 24 ժամում:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 76 688 մարդ, վերջին 24 ժամում՝ 1322-ը:
Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսով վարակումների և վիրուսի հետևանքով մահերի թվով երկրորդ տեղում է:
Կարծիքներ