Քրեակատարողական ծառայությունն աջակցել է հանցագործության բացահայտմանը
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպքը բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարարության քրեակատարողական ծառայության սերտ համագործակցության արդյունքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
«Քրեակատարողական հիմնարկի ծառայողը դատապարտյալից կաշառք է ստացել․ հանցագործության դեպքը բացահայտել է ԱԱԾ-ն՝ ԱՆ Քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության արդյունքում։ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու, որ նման արատավոր երևույթները բացահայտվեն` իր լիազորությունների շրջանակում աջակցելով իրավասու մարմիններին»,- գրել է Մարտիրոսյանը։
Ավելի վաղ քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Կարծիքներ