Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ու պատանիների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
աջակցությամբ և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների
սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է
«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»:
Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:
Ոչ նյութական մշակութային ժառանգության (կարպետագործություն,
գորգագործություն) ծրագիրն ուղղված է բացահայտելու 6-18 տարեկանների ներուժը, նպաստելու նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը։
Ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն
ստացող երեխաների համար կստեղծվի ստեղծագործական միջավայր,
ինչը կնպաստի նրանց արտադպրոցական զբաղվածության և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։
Ծրագրի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես և կներկայացվեն
մասնակիցների աշխատանքները:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարծիքներ