Ակտաուից Նուր-Սուլթան կմեկնի առաջին ինքնաթիռը

Ակտաուից Նուր-Սուլթան կմեկնի առաջին ինքնաթիռը

 Առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի հունվարի 8-ի երեկոյան: Ինքնաթիռը Ղազախստանի մայրաքաղաք կհասցնի այն ուղևորներին, որոնք ստիպված էին եղել մնալ Ակտաուի օդանավակայանում:

Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի-ն և հավելում, որ ինքնաթիռների հետագա թռիչքների չվացուցակը դեռ հայտնի չէ:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում