ԱՄՆ-ը զորքերը դուրս չի բերի Արևելյան Եվրոպայից. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ը զորքերը դուրս չի բերի Արևելյան Եվրոպայից. ԱՄՆ Պետդեպ

«Տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը դիտարկում է զորքերը Արևելյան Եվրոպայից դուրս բերելու հարցը, որոնք ավելի վաղ հրապարակվել էին ԶԼՄ-ներում, ճիշտ չեն»,- Twitter-ում հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Համապատասխան հրապարակումը լույս է տեսել հունվարի 7-ի երեկոյան։ Դրանում լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ ԱՄՆ-ը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ քննարկել Արևելյան Եվրոպայում իր զորքերի թվաքանակի կրճատումը։

«Կարող են բարձրացվել նաև երկու կողմերի կողմից անցկացվող զորավարժությունների մասշտաբների կրճատման և զորքերի տեղաշարժի ժամանակին իրազեկման հարցերը»,- նշել էին լրատվամիջոցները։

NBC-ի աղբյուրներն ընդգծել են, որ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ցանկացած վերանայում հնարավոր կլինի միայն Մոսկվայի կողմից փոխադարձ քայլերի դեպքում։

Ավելի ուշ հեռուստաալիքը հոդվածին ավելացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Էմիլի Հորնի մեկնաբանությունը, որը նույնպես հերքել է ռազմական կոնտինգենտը կրճատելու պլանները։ Ըստ նրա՝ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի հետ չի քննարկում Բալթյան երկրներում և Լեհաստանում տեղակայված զորքերի թիվը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում