Լավագույնն առջևում է. Գևորգ Ղազարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը լիահույս է, որ հավաքականի լավագույն օրերն առջևում է:
«Արեցինք դա` առաջինն ենք: Լավագույնն առջևում է: Կրկնակի ուրախ կլինեինք, եթե հնարավորություն ունենայինք այս կարևոր նվաճումը նշել երկրպագուների հետ:Շնորհավորում եմ բոլոր հայերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Ղազարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակ հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
Կարծիքներ