Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 183-ի

Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 183-ի

Երկուշաբթի օրը, Մյանմայի քաղաքաներում բողոքի ակցիների ընթացքում, անվտանգության ուժերի ճնշման հետևանքով 20 մարդ է սպանվել և ավելի քան 60-ը վիրավորվել են, այս մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին հայտնել է Տեղական օգնության քաղբանտարկյալների ասոցիացիան:

Ասոցիացիան նաև ներկայացրել է մարտի 14-ի զոհերի թիվը. կիրակի օրը իրավապաշտպանները հայտնել են 38 զոհվածների մասին, մինչդեռ ճշտված տվյալներով՝ այդ օրը Մյանմայում զոհվել է բողոքի ակցիաների 74 մասնակից:

«Փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո, անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 183 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին երկրում մեկ տարով հայտարարել են արտակարգ դրություն և հեղաշրջում իրականացրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում