Միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը․ իտալացի նախարարը

Միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը․ իտալացի նախարարը

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան:

«Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը:

1915 թ.-ի ապրիլի 24-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն հայ քաղաքացիներին՝ ոգեշնչելով Հիտլերին հրեաների դեմ վերջնական լուծում գտնելու հարցում:

Իտալահայերի վառ և ակտիվ համայնքն արտակարգ հարստություն է մեր երկրի համար, որն իրավունք չունի անտեսելու այս ժողովրդի` մինչև հիմա բաց վերքը։ Այդ իսկ պատճառով՝ լինելով ծնունդով Վենետիկից, քաղաք, որի համար Իտալիայի ամենահին և ամենակրթված հայկական խիտ ներկայությամբ բնակավայրը լինելու հանգամանքը ոչ փոքր հպարտության առարկա է՝ իմ երախտագիտությունն ու սերն եմ հայտնում այս մեծ ժողովրդին՝ իր համար ողբերգական և միևնույն ժամանակ ապրելու ուժ տվող այս օրը»,- նախարարի խոսքերն է մեջբերել Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում