Արցախը Դոնբաս չէ. Արցախում գրանցվածներին ՌԴ քաղաքացիություն տալը իրատեսական չէ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են Արցախ այնտեղի գրանցում ստանալու համար: Պատճառը շրջանառվող այն խոսակցություններն են, որ Դոնբասի օրինակով Արցախում գրանցում ունեցողներին ևս Ռուսաստանը կարող է ՌԴ քաղաքացիություն տալ՝ դրանով ամրագրելով իր մշտական ներկայությունը Արցախում:
Սակայն Արցախի դեպքում դա այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ՌԴ-ին արցախցիները պետք են Արցախում և ոչ թե Ռուսաստանում, իսկ ռուսական քաղաքացիությունը կարող է վերջնականապես հայաթափել Արցախը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ